Այս պահին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 450 տեղահանված է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին «Լուրեր»-ին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
Նրա խոսքով՝ 40 հազար տեղահանվածներ արդեն գրանցում են ստացել, նրանցից ավելի քան 13,000-ը 63 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացի են:
Բացի այդ, 32 հազար մարդ դիմել է ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար։ Նշվում է, որ դա պլաստիկ քարտ է, որը վկայում է այն մասին, որ քաղաքացին բռնի տեղահանվել է Արցախից: