Այսօր՝ հունվարի 9-ին, ավտոմեքենայում հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին՝ Մանուշյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Զվարթնոց թաղամասում, ավտոմեքենա է այրվում: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը՝ վառվող Chevrolet մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սարգիս Թամրազյանը, քաղաքացիներն ու պարեկները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: