Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը։

Վերջին հաղորդագրության մեջ նշվում է 21 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսը ծանր վիրավորվել են, 14-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Տուժածներից մեկն ինքնուրույն է հասել հիվանդանոց»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին պայթյունի հետեւանքով 11 տուժածի մասին։

Ոստիկանը հավելել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները նկատել են գազի հոտը և օգնություն ցուցաբերելու համար կանչել են տեղական գազի օպերատորին: