Գիշերվանից սկսած Գորիսում ուժգին քամի է։

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, մեքենաներ, էլեկտրասյուներ, էլեկտրական լարեր, ինչպես նաև պատուհաններ, արևային վահանակներ։

Գորիսի համայնքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է դեպքի վայրերում, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը: