«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 07:00-ից մինչև հուվարի 9-ը 00:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4 զանգվածների, Ձոր-1, 2 թաղամասերի, Ա.Միկոյան, Փիրումյաններ, Աղաբաբյան փողոցների,
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-28 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: