րանսիացի խորհրդատուները կօգնեն Հայաստանին կողմնորոշվել կոնյակի նոր անվանման հարցում։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

 

Նա նշեց, որ նախարարությունը կոնյակի գործարանների հետ մի քանի քննարկում է անցկացրել հայկական կոնյակի համար հնարավոր նոր անվանման հարցով։ Նրանց մեծ մասը կարծում է, որ լավ տարբերակ է «Armenian Brandy» անվանումը։

«Անվանման հարցին մենք զգուշորեն ենք մոտենում։ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում կոնյակագործները նույն եզրահանգման են եկել, որ հայկական կոնյակի հետ ավելի ասոցացվում է «Armenian Brandy» անվանումը։ Նշեմ նաև, որ մեզ համար կարևոր է ոչ միայն անվան ընտրությունը, այլև որակի վերահսկողությունը։ Մեր եվրոպացի գործընկերների հետ երկխոսությունն ուղղված կլինի դրան»,– նշեց Խոջոյանը։