ՌԴ Նովգորոդի մարզում M-11 մայրուղու վրա բախվել են մոտ 50 ավտոմեքենա, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այդ մասին իր Telegram–յան ալիքում հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Նիկիտինը։
«M-11 «Նևա»-ում տեղի է ունեցել զանգվածային բախում մոտ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ: Կան զոհեր»,- նշել է Նիկիտինը։
Նրա խոսքով՝ մարզային ծառայություններն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։