Բաքուն կարող է փորձել զարգացնել հաջողությունը եւ ոտնձգություն կատարել հայկական հողերի վրա, որոնք Ադրբեջանի հիմնական մասն առանձնացնում են նրա էքսկլավից՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից։ Այս մասին գրել է BBC–ն, որն ամփոփել է 2023–և կիսվել 2024 թվականի վերաբերյալ կանխատեսումներով։
«Պայթյունավտանգ իրավիճակներից է, ըստ նրանց (փորձագետների – խմբ․), Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը, որտեղ Լեռնային Ղարաբաղում հաղթանակից հետո Բաքուն կարող է փորձել զարգացնել հաջողությունը եւ ոտնձգություն կատարել հայկական հողերի վրա, որոնք Ադրբեջանի հիմնական մասն առանձնացնում են նրա էքսկլավից՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից»,– ասված է նյութում։
BBC–ն նշում է, որ աշխարհն այնքան էլ լավատեսորեն չի թեւակոխել 2024 թվական։ Ամանորյա կանխատեսումները այս անգամ սովորականից ավելի մռայլ են։ Քչերն են հավատում, որ նոր տարին թեթեւացում կբերի 2023-ից հետո, որը մթագնվել է պատերազմներով Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում, արգելակվել է զարգացումն ամբողջ աշխարհում, ռեկորդային բարձր են մոլորակի ջերմաստիճանները դիտարկումների պատմության ողջ ընթացքում։
Հակառակը, փորձագետների եւ ԶԼՄ-ների մեծ մասը գրում է, որ ավելի վատ է լինելու։ Թե մռայլ կանխատեսումներից որոնք կիրականանան՝ կիմանանք մեկ տարի հետո։ Իսկ առայժմ կներկայացնենք 2024-ին մտահոգվելու պատճառների ցուցակը, որոնք կանխատեսումից կանխատեսում են «քոչում»։
Նշվում է, որ ըստ փորձագետների՝ աշխարհում հակամարտությունների թիվը կավելանա։