ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 405.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.44 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.89 դրամ (աճել է 2.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.46 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով, վաճառվում է 447.50-452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.16-4.40 դրամով, վաճառվում է 4.51-470 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:

Եվրոն գնվում է 438-440 դրամով, վաճառվում է 445-447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.35 դրամով, վաճառվում է 4.45-4.47 դրամով: