Ներկայացնում ենք տղամարդկանց թուլություններ, որոնք խենթացնում են կանանց: Այս նուրբ ու զվարճալի հատկությունները կանանց սրտերին ստիպում են ավելի ուժգին զարկել սիրով և նրբությամբ:
Ինչպես դուր գալ կնոջը
1․ Վախ սեփական առողջության համար
Հայտնի կատակ կա. «Միայն ծննդաբերելիս կինը կարող է հասկանալ այն տանջանքները, որ տղամարդն ապրում է 37,2 աստիճան ջերմության դեպքում»: Բայց կանայք նրբորեն են վերաբերվում տղամարդկանց այս թուլությանը. քնքշանքն ու հոգատարությունը կանանց բնությամբ է տրված:
2. Ինքն իրենով հիանալ
Ապացուցված է, որ կանայք հայելու մեջ նայում են դիմահարդարումը շտկելու և համոզվելու համար, որ արտաքինի հետ ամեն ինչ կարգին է: Իսկ տղամարդիկ հայելու մեջ հիանում են իրենցով: Այդ ընթացքին հետևելը բավական զվարճալի է:
3. Վարպետ
Երբ տղամարդը լավ տրամադրությամբ բացականչում է. «Թանկագինս, գործիքները բեր», կնոջ աչքում նա հիասքանչ է:
4. Կենդանիների նկատմամբ սեր
Կանայք շատ են սիրում կենդանասեր տղամարդկանց:
5. Փողկապը կապել չկարողանալ
Շատ գրավիչ է, երբ կինը կապում է տղամարդու փողկապը:
6. Քաղցրի նկատմամբ հակում
Այնքան հրաշալի է, երբ կարող եք միասին տորթ ուտել թեյի հետ կամ իրար որևէ քաղցրավենիքով կերակրել:
7. Քուն ինտիմ մտերմությունից հետո
Կնոջը շոյում է այն, որ ինքն ուժերից զրկել է իր տղամարդուն:
8. Հակումներ
Յուրաքանչյուրը պետք է իր անձնական տիրույթն ունենա: Նա քեզ ավելի կսիրի նրա համար, որ իրեն հնարավորություն ես տալիս աղջիկների հետ նստել մեկ գավաթ գինու շուրջ:
9. Կոլեկցիա հավաքել
Կարևոր չէ՝ ինչ կոլեկցիայի մասին է խոսքը: Դրան տղամարդու վերաբերմունքը և հետաքրքիր պատմությունները, թե նա որտեղից է վերցրել որոշակի իրը, շատ են հիացնում:
10. Գովեստ
Հենց սկսում ես գովել նույնիսկ ամենալուրջ տղամարդուն, նրա աչքերում խորամանկ կրակ է հայտնվում, դեմքին՝ հազիվ նկատելի ժպիտ: Դա կնոջ սիրտն ավելի մեծ սիրով է լցնում: