Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունվարի 2-ին Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի և հեծանվորդի բախման հետևանքով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում Nissan Alphard մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհի» դիմաց բախվել է հեծանվորդին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ հեծանվորդին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: