Հունվարի 5-ին, ժամը 21-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: