Կյանքից հեռացել է հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի կրտսեր եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը։Այդ մասին տեղեկությունը հայտնել են նրա հարազատները։
Հիշենք որ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։
Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։
1958-1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ։