Իր տան փլատակների տակ հինգ օր անցկացրած 90-ամյա կնոջը ողջ են գտել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Փրկարարները երկրաշարժից տուժած կնոջը հայտնաբերել են Իսիկավա պրեֆեկտուրայի Սուձու քաղաքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի։ Նշվում է, որ տուժել է առնվազն 516 մարդ։
Հունվարի 1-ին Ճապոնիայում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Փորձագետները գրանցել են մի քանի ուժեղ ցնցումներ, որոնք տեղի են ունեցել գրեթե միաժամանակ։