Հունվարի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ Սյունիքի օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն տան 39-ամյա բնակիչը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին:
39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: