Հունվարի 5-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 տուժած: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայություններից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ գյուղի վերջնամասում բախվել են «VAZ» (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1996 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները, ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1980 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։