Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավիթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում և իրենք ահագին ժամանակ է չեն կարողանում նրա հետ զրույցի բռնվել՝ իմանալու պատճառները։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության կենտրոնի խումբը։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Վաղարշակ Սարգսյանն ու Գագիկ Ասլանյանը, ինչից հետո փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար-հոգեբանը 1 ժամից ավելի բանակցություն են վարել այդ տղայի հետ, որպեսզի պարզեն եղելությունը, սակայն նա ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, չի պատասխանել հարցերին և որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 25-ամյա Հայկ Հ․-ն է։