Բրյուս Ուիլիսը տառապում է ճակատաքունքային դեմենցիայով, որն օրեցօր արագորեն զարգանում է։Վերջերս լուրեր հայտնվեցին, որ դերասանը չի կարողանում խոսել, կարդալ և դադարել է ճանաչել իր սիրելիներին։ Նրա ընտանիքն անհանգստանում է, որ այս Նոր տարին կարող է վերջինը լինել նրա համար, քանի որ բժիշկները զգուշացրել են, որ դերասանին, հնարավոր է, ընդամենը մեկ տարի է մնացել ապրելու։ 

 

Դերասանի նախկին կինը՝ Դեմի Մուրը, և նրանց 3 դուստրերը շատ ժամանակ են անցկացնում Ուիլիսի հետ՝ աջակցելով նրան և իր ներկայիս կնոջը՝ Էմմա Հեմինգին, ինչպես նաև նրանց դուստրերին։Դեմենցիան մի վիճակ է, որը բնութագրվում է հիշողության կորստով և տարբեր ճանաչողական ֆունկցիաների խանգարումով։ Իրականում սա թուլամտության ձեռքբերովի ձև է, որը կապված է ուղեղի օրգանական վնասվածքի հետ:

Բրյուս Ուիլիսը դադարել է հայտնվել հանրության առաջ և հարցազրույցներ տալ։ Նրա վիճակը հայտնի է կնոջ, առաջին ամուսնության դուստրերի և պրոդյուսեր Գլեն Կարոնի խոսքերից։ Կարոնը տխուր ասաց, որ Բրյուս Ուիլիսը դադարել է կարդալ, թեև նախկինում սիրում էր դա անել, քիչ է խոսում և առաջին րոպեներին դժվարանում է հասկանալ, թե ում հետ է շփվում: