Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսրեը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը:
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը»,- ասված է հայտարարության մեջ: