Ուրբաթ երեկոյան հայ ազգը շոկային և ցավալի լուր իմացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մոտ: Երգիչը սրտի խնդիր ուներ, ժամանակ առ ժամանակ ստանում էր կաթիլայիններ: Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։
Համացանցի օգտատերերն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները Արա Մարտիրոսյանը մահից հետո նաև տեղադրում էին տեսանյութեր, որտեղ Արան Հայկոյի հետ երգում էր:
Նրանք վերհիշել էին ևս մեկ մեծ կորուստ:
Երգիչ Հայկոյի մահվան ժամանակ Արա Մարտիրոսյանը հրապարակել էր ընկերոջ լուսանկարն ու հետևյալը գրել.
«Հայկո ջան…..
Ախպեր ջան….
Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև…..»: