Մոսկվայում բացահայտվել է հանցավոր սխեմա, որը հիմնված է որոշակի բարեգործական հիմնադրամների գործունեության վրա. վերջիններն աշխատել են այն կանանց հետ, ովքեր ցանկացել են ազատվել իրենց երեխաներից, հայտնում է RT-ն։Ինչպես հրապարակմանը հայտնել է Մոսկվայի ՔԿ-ն, այդ ֆոնդերի աշխատակիցները հղի կանանց են հրավիրել Մոսկվա՝ խոստանալով նրանց տարբեր հետազոտություններ, որոնց օգնությամբ նրանք, իբր, բժշկական եզրակացություն կստանան տարբեր պաթոլոգիաների վերաբերյալ, որոնք թույլ կտան նրանց հետագա փուլերում աբորտ անել։
Տուժածներն իրենց ողջ գումարը ծախսել են այս ծառայությունների վրա ու մնացել առանց ապրուստի միջոցի։ Այդ պահին էլ հիմնադրամի աշխատակիցները նրանց ծանոթացրել են Նատալյա Պ-ի գործունեության հետ, ով, իբրև թե, ղեկավարում է կանանց ապաստարանի աշխատանքները։
Նա հոգեբանական աշխատանք է տարել կանանց հետ՝ համոզելով նրանց ծննդաբերել, իսկ հետո Յուլյա Լ-ի հետ վերցրել է մայրերի կողմից լքված երեխաներին: Անվտանգության աշխատակիցները կարծում են, որ այս սխեմայով Յուլիան և Նատալյան «ձեռք են բերել» առնվազն 13 երեխա։