Նախորդ շաբաթ մենք ընդունեցինք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես առցանց տաքսիների համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

 

 

 

«Վերջին 2-3 օրերի ընթացքում մեր բազմաթիվ գործընկերներ զանգահարել, գրել են այդ օրենքի հետ կապված: Չգիտեմ ինչն է պատճառը, թյուր ընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար մեկ մլն դրամ տուրք ենք սահմանում: Ուզում եմ ասել, որ նման բան չկա: Մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ: Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով  տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: Այսինքն՝ այդ մեկ մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ասաց Թունյանը: