ԱՄՆ-ում մահացել է հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։
Մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Այս մասին թելեգրամյան էջում գրում է «Արևելք»-ը։
Գրիգորի Ալոնցը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին՝ Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1999 թվականին՝ Երևանի թիվ 65 ավագ դպրոցը[1], որից հետո բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժնում։
Պարել սկսել է պարուսույց Հովսեփ Շամամյանի խմբում։ Մի շարք պարի միջազգային առաջնություններում ներկայացրել է Հայաստանը[2]։ Լիբանանի պարերի ֆեդերացիայի հրավերով 2002 թվականին աշխատել է Բեյրությում, հետագայում՝ Թայվանում, Հոնգ Կոնգում, Սերբիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ 2004 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ 2007 թվականին աշխատել է Լաս Վեգասի «Le Reve» շոուի անձնակազմում` որպես բեմադրող։ Հիմնադրել է «-M- Dance Studio by S.Grigori» պարային ստուդիան[3], հանդիսանում է Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահը։