55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան տղան ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել:

13-ամա Գոռը, 55 ժամ շարունակ վարելով մեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել, հայտնում է «Ազատություն»-ը։

Ադրբեջանցիներն անցկետին մոտենալիս մի պահ ընկրկել է՝ բա որ 70-ն անց պապին ու 44-օրյայում ամուսնուն կորցրած քրոջը՝ երկու բալիկների հետ չթողնեն Հակարին անցնել ․․․

 

Գոռը ընտանիքին հասցրել է Հայաստան, հիմա արցունքն աչքերին ասում է՝ ամեն ինչ թողեցինք Արցախում։

8 հոգանոց ընտանիքով այժմ Էջմիածնում են՝ մյուս քրոջ ընտանիքի վարձած շատ փոքրիկ տանը:

Գոռը երազում է վարսավիր դառնալ, բայց նախ պետք է  տուն գտնեն:  

Ավելի մանրամասն՝ տեսանյութում `