Այսօր լրանում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա լայնածավալ պատերազմի երրորդ տարին:
Իրենց սխրանքներով և անձնազոհությամբ անմահացած հայորդիների հիշատակի առաջ խոնարհվելու, նրանց հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում պետական այրերը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և քաղաքացիները:
44-օրյա պատերազմը սկսվել էր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին: Քննչական կոմիտեն հայտնել է, որ պատերազմի հետևանքով ԼՂ-ում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3809 անձ։