Հ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ենթադրաբար Հունվարին Սոֆիայում եւ Վիեննայում տեղի կունենան մեր կարեւոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։

Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։ 

Կարեւորելով աշխատանքը, նույնիսկ եւ հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երեւան։

Ի դեպ չվերթս եղել է "low-cost"-երով առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։

 

Որպես ՀՀ քաղաքացի ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը դրա արվեստային հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։
Ցուցահանդեսը որը տեղի կունենա ի դեպ կներառի «հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք» խճանկարների շարքը որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը»: