Սեպտեմբերի 19-ինԼեռնային Ղարաբաղում ծրագրված ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն ունի առնվազն 80 զոհ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ կարողացել են նույնականացնել զոհերից 80-ին ու հրապարակել նրանց անունները։

Մեկ այլ աղբյուր էլ հայտնում է առնվազն 75 զոհի և 125 վիրավոր զինծառայողի մասին։

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական տեղեկություններ չի հաղորդում կորուստների մասին։