Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ուղերձով, որում ասված է.
«Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց: Մենք գնահատում ենք դա և համարում կարևոր քայլ։
Այս իրադարձությունները դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա։ Սա երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում։
Ադրբեջանը «մինչև վերջ կգնար», եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը։ Սակայն մենք ևս ունենք զոհեր և վիրավորներ։
Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներ են։ Մենք ցանկանում ենք հաստատել համատեղ գոյակցություն՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա»