Սանկտ Պետերբուրգում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Վթարի ականատեսների նկարահանած տեսանյութում երեւում է, թե ինչպես է երկրորդ շարքից աջ թեքվում բեռնատարը և վրաերթի ենթարկում սկուտերով աջ գոտում երթեւեկող տղամարդուն։