«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը կրկին հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Այսօր առավոտյան ես դիմեցի իրենց ընդդիմադիր հայտարարած թեկնածունեին` առաջարկելով միանալ և մեկ ընդդիմադիր ճակատով պայքարել այս դավաճան իշխանության դեմ: Այս 3 տարվա քրտնաջան աշխատանքի նպատակը եղել է ազատել Հայաստանի Հանրապետությունը սրանցից` նախկին-ներկա, սև-սպիտակ թրքահպատակ երևույթներից: Իմ հայտարարությունը հավանության է արժանացել ամբողջ հայ ժողովրդի մոտ»:
Նա Հայկ Մարությանին կրկին առաջարկեց համագործակցություն, սակայն փաստաթուղթ ստորագրելու պայմանով։ Ղուկասյանի միակ պայմանը քաղաքապետարանի վերահսկողական ապարատը ոչ թե ամիսներով կամ տարիներով, այլ մի քանի շաբաթով իրեն վստահելն է. «Ասում եմ՝ փաստթուղթ ստորագրի, որ հնարավորություն լինի որոշում կայացնելու, արխիվ փորելու, թե՞ վախենում ես, որ արխիվում քո մասին կոռուպցիոն պատկերն իմ մոտ հայտնվի:
Բայց ես քեզ գարանտյա եմ տալիս, ժողովուդն էլ ինձ կների, որ եթե ես գտա քո կառավարման տարիներին ըսենց-ընենց բաներ, որ եթե ես հայտնաբերեմ թալան, իսկ դու ունես թալան, 1 միլիոն թալանել ես, 800 հազարը կբերես հետ կտաս, 200 հազարը քեզ փեշքեշ, բայց կօգնես երկիրը մաքրել էս ուռուցքից»,- նշեց Ղուկասյանը:
«Հանրային ձայնը» Մարությանից պահանջում է փաստաթուղթ ստորագրել իր ձայների դիմաց։
Անդրադառնալով «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի հետ համագործակցությանը, նա նշել է․
«Անդրանիկ Թևանյանի հետ ես ոչ մի խնդիր չունեմ, պատրաստ եմ համագործակցության»։
Մանրամասները տեսանյութում ՝