Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։

Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև:

 

Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:

Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան: