Տարածելը շատ կարևոր է
Մեր սիրելի Վահագնն էսօր դարձավ 10 ամսական: Մոտ երկու շաբաթ առաջ Մոսկվայում իրականացված լյարդի փոխպատվաստման բարդագույն վիրահատությունից հետո Վահագնի առողջական վիճակը լավ է:
Սա մեծ հույս է տալիս կարծելու, որ երեխան զգալի շանսեր ունի լիարժեք ապաքինվելու:
Ձեզնից շատերի շնորհիվ ևս մեկ փոքրիկ ապրելու հնարավորություն ստացավ: Ձեր պարբերական աջակցությունը մեզ համար աննկարագրելի կարևոր է:
Սիրելիներ, եթե դուք հավատում եք մեր գործին, կիսում մեր արժեքներն ու ցանկություն ունեք մասը կազմելու մեր շատ մեծ ու հոգատար ընտանիքի, ապա խնդրում եմ անցնել այս հղմամբ` https://bit.ly/3ORg59T ու $10-ից սկսած նվիրատվություններ անել: Ձեզնից յուրաքանչյուր ամիս կգանձի նույնչափ գումար, որը մեր կողմից կուղղվի առողջական ծանր խնդիր ունեցող որևէ բալիկի բուժման ծախսերը հոգալուն:
Նկատի ունեցեք նաև, որ GlobalGiving հարթակը ձեր մեկ ամսվա նվիրատվությունը կրկնապատկում է, այսինքն՝ միանգամից կրկնակի լավ գործ եք անում: Այս հարթակի առավելությունը նաև նրանում է, որ կարող եք վճարել Apple pay-ով, Paypal-ով ու մի շարք այլ վճարային միջոցներով:
Շնորհակալ ենք մեր տասնյակ հազարավոր աջակիցներին մեծ սրտացավության համար: