տիկին Նարինեն մինչ արցախյան երրորդ պատերազմն ապրել է Քաշաթաղի շրջանի  Քարեգա գյուղում։ Մոտ երեք տարի մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ականազերծման աշխատանքներին։ Մահացած դաշտերին կյանք պարգևող կնոջ մասին գրել է նաև միջազգային մամուլը։

 

 

«120 հազար հայ սովի է  մատնված այսօր։ Ես իմ մասին մի վայրկյան անգամ մտածելու ոչ մի բան չունեմ։ Դատում են, թող դատեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե  Ասատրյանը։