Ուսանողական սպորտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել, որից 2-ը՝ ոսկե, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։«51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը անգամ վնասվածքով ոչ մի շանս չտվեց ադրբեջանցի մարզիկին և հաղթեց 5։0 հաշվով։ Վստահ հաղթանակ տոնեց նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը եզրափակչում առավելության հասավ Վենեսուելայի ներկայացուցչի նկատմամբ։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ էին տոնել նաև մինչև եզրափակիչը, ընդ որում՝ բավականին ուժեղ մարզիկների նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ևս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, նվաճել է բրոնզե մեդալ։

Օգոստոսի 19-ից 31-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվում է ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների թիմերի մասնակցությամբ միջազգային համալսարանական սպորտային փառատոնը 14 մարզաձևերում՝ բադմինտոն, 3×3 բասկետբոլ, բռնցքամարտ, վոլեյբոլ, ձյուդո, մինի-ֆուտբոլ, սեղանի թենիս, լող , ջրացատկ , սամբո, ըմբշամարտ, թենիս, թեքվոնդո, ռիթմիկ մարմնամարզություն։

Մանրամասները տեսանյութոմ ՝