Մեր պայծառ ու մարդասեր Տիկոն էսօր լքեց մեզ:
Մեկ տարի առաջ՝ օգոտոսի 17-ին՝ Տիկոյի ծննդյան 12-ամյակը քաղաքից դուրս նշեցինք, որտեղ նա ինձ նվիրեց Պիտերի եկեղեցուց բերված ամուսնության ու ընտանիքի խորհրդանիշ հանդիսացող այս սրբապատկերը: Էդ ժամանակ կնոջս հետ նոր էի սկսել շփվել, ավելին՝ մի քանի օր հետո մեր առաջին ժամադրությունն էր լինելու: 

 

Մի քանի օր առաջ արդեն կնոջս հետ մասնակցեցինք իր ծննդյան 13-ամյակին, շատ ծանր գիտակցությամբ, որ սա մեր լուսավոր տղայի վերջին ծնունդն ա լինելու: Արեցինք առավելագույնը, որ նա հնարավորինս վայելի այդ օրը, չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց մենք իրեն հնարավորինս շատ սեր փոխանցեցինք:

 


Էսօր առավոտյան մեր սիրելի Տիկոն լքեզ մեզ: Հարազատներն ասում են՝ հանգստություն առավ իր սիրունագույն ժպիտը դեմքին, խաղաղության մեջ:
 

Շնորհակալ եմ քո «օրհնանքի» համար, Տիկ: Ես սիրում եմ հավատալ խորհդանշական իրադարձություններին և ունեմ վստահություն, որ քո այս նվերի միջոցով փոխանցված սերն ու հոգատարությունն իր ազդեցությունն են ունեցել իմ ներկայիս երջանկության վրա:
Գործի բերումով փորձում եմ երեխաների ու նրանց հարազատների հետ երբեք շատ չմտերմանալ. դա իմ մասնագիտական գործին կարա նաև խանգարի, բայց էս դեպքում չստացվեց: Հիմա մոտս զգացողություն ա, որ 
փոքր եղբայր եմ կորցրել:
Ընտնիքին ու հարազատներին մեծագույն համբերություն եմ մաղթում, ձեր կողմից արվեց հնարավորն ու անհնարինը:
Շնորհակալ ենք Արյունաբանականի ու Պիտերի բժիշկներին կատարված մեծ աշխատանքի համար:
Մնաս խաղաղությամբ, բարեսիրտ ու ժպտադեմ եղբայր:
---
Տիգրան Մեհրաբյանի հարազատները բոլորին խնդրում են հոգեհանգստի կամ հուղարկավորության բոլոր ծաղկեպսակների ու ծաղիկների փոխարեն նվիրաբերություն կատարել հօգուտ երկու հիմնադրամներից որևէ մեկի, որոնք օգնել են Տիգրանի բուժման ողջ ընթացքում: Այս քայլով հնարավորություն կտրվի քաղցկեղ ունեցող այլ երեխաների ապրել:
Ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia
Դրամային հաշվեհամար՝ 1570070033850100
ArCa - 4083090010040213
Կայքի միջոցով՝ https://hfc.am/#donate-container
Ստացող՝ City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ 
Դրամային հաշվեհամար՝ 1570023051810100