Օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ Ելփին գյուղի  վարչական տարածքում, բախվել են BMW X5  և Nissan մակնիշի ավտոմեքենանեը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

3 ուղևորները և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Նիսանի» ուղևոր, 30-ամյա Նաիրա Աբրահամյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: