Oragir.News-ում ասվում է ՝

«Մոտ 5 տարի է լսում ենք, որ տրանսգենդեր է այս շենքում ապրում, բայց չգիտեինք, թե կոնկրետ որ բնակարանում, որ չվառվեր, չէինք էլ իմանա»,- ասյօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը։ «Ինքը մենակ չի եղել, իր նմաններով հավաքվում, տկլորվում էին, նայում էին, թե ով է իրենց նայում, այլանդակություններ էին անում։

Պետությունը իրենց մեջքին կանգնած է, այդքան սպանություն եղավ, չբացահայտեցին, բայց այդ դեպքը կպած բացահայտում են»,- ասաց բնակիչը։ Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածներն ավելի շատ են եղել։ Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ հարևանների՝ սպանվածը 28-ամյա տրանսգենդեր է։ Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։