Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրանմարաշ նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գոսկունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կիլոմետր խորության վրա։
Մինչ այս թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը հայտարարել էր, որ Թուրքիան թևակոխում է ավերիչ երկրաշարժերի շրջան։
Սեյսմոլոգը հիշեցրել էր Ստամբուլում վտանգավոր ցնցումների մեծ հավանականության մասին և խորհուրդ տվել լուրջ աշխատանքներ սկսել այս ուղղությամբ։ Նա ընդգծել էր, որ բազմամիլիոնանոց քաղաքը դեռ պատրաստ չէ աղետին։