Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ հրշեջները 11-րդ հարկի թիվ 59 բնակարանում առաջացած կրակը մարելու համար կոտրել են դուռը, ապա ներսում աշխատանքներ կատարել ու մարել կրակը։
Խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է եղել սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք, և չի բացառվում, որ քննիչի նշանակած դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, որը, ըստ հավաքվածների, այդ թվում՝ հարևանների, տրանսգենդեր է։
Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չի հայտնվում։Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։