Օգոստոսի 10-ին ՊՆ զորամասի դիրքում կյանքին վերջ տված Ժորա Կարապետյանը եւ օգոստոսի 11-ին ՊՆ զորամասի մեջ կյանքին վերջ տված Գրանիկ Խնկոյանը նուjն զորամասի ժամկետային զինծառայողներ են։ Նշենք, որ ըստ նախնական վարկածի, երկու զինվորների կյանքին վերջ տալու դեպքերը կապ չունեն միմյանց հետ։ Սակայն փաստենք, որ նույն զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարն անգործության են մատնված եւ չեն տիրապետում զորամասում տիրող իրավիճակին։
Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի։ Մանրամասներ են հայտնի դարձել, որ օգոստոսի 11-ին զորամասի ներսում մինչ Գրանիկ Խնկոյանի ինքնասպան լինելը, իրադարձություններ են ծավալված եղել։ Քննչական կոմիտեն շուտով մանրամասներ կներկայացնի։