«Փյունիկ»-ի ֆուտբոլիստներին ու ակումբի պատվիրակությանը Բուդյոյից Երևան տեղափոխող ինքնաթիռի շարժիչը խափանվել է, ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հայտնում է «Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է:  

Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հետաձգել խաղը, որը բավարարվել է»,-նշված է հաղորդագրությունում։