2017թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վթարի եմ ենթարկվել Գեղարքունիքում ճանապարհին։

Այս մասին կառավարության նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ես ղեկին էի, մենք վթարի ենթարկվեցինք, և պատճառն այդ է՝ արգելակելուց ավազի շերտ էր ասֆալտի վրա, և արգելակման տարածքը երկարեց։

Ուր գնում ես, մեծ ցուցանակ է, թե ճանապարհը սպասարկում է այսինչ ընկերությունը, բայց, փաստացի, չի սպասարկում»,- նշել է նա՝ հանձնարարելով ծառայողական քննություն իրականացնել և իրեն զեկուցել, թե ովքեր իրենց պարտականությունները, այդ թվում՝ վերահսկողությունը, պատշաճ չեն անում։