Այս պահին քննիչները դեպքի վայրում են և արդեն հաստատված է այն հանգամանքը, որ կատարվածը կապ չունի հակառակորդի հետ։ Ասել է, թե զինվորը չի մահացել հակառակորդի կրակոցից, ուստի կատարվածը կամ անզգուշություն է  կամ զինվորն ինքն է վերջ տվել կյանքին կամ նրա վրա կոնկրետ կրակող անձ կա։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: