Օգոստոսի 10-ին, ժամը 06։40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի պատուհանից, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ.) սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի 2-րդ հարկի նախամուտքի ծածկի կառուցատարրերից (մոտ 3 մ բարձրություն):

Փրկարարները կանխել են Ա․ Գ․-ի ինքնասպանության փորձը (նետվելու պահին) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: