Այս ճապոնացի բժիշկը արդեն 105 տարեկան է․․․Ահա 5 ոսկե կանոն, որին նա անձամբ հետևում է։Յուրաքանչյուր ոք կարող է ապ-
րել մինչև 105 տարեկան։ «Բժիշկ Շիգակի Խինախոռան, ով ժամանակակից ճապոնական բժշկության հիմնադիրն է, Ճապոնիան
դարձրել է երկարակյացների երկիր և ունի սեփական խորհուրդները երկարակեցության վերաբերյալ։»․ գրում է Business Insider-ը։
Մասնավորապես նա խորհուրդ է տալիս չգնալ թոշակի։ Իսկ եթե գնում եք թոշակի, ապա նախընտրելի տարիքը 65-ից անց։ Սա բա-
ցատրվում է նրանով, որ ժամանակին, երբ Ճապոնիայում միջին տարիքը եղել է 68, այդ ժամանակ 65 տարեկանից թոշակի անցնելը
ճիշտ ժամանակն է եղել։
Իսկ հիմա, երբ Ճապոնիայում միջին տարիքը 84 տարեկանն է, այս դեպքում նախընտրելի է ուշ տարիքում դառնալ թոշակառու։ Մին
չև իր մահը՝ 105 տարեկանում բժիշկը դեռ աշխատում էր օրական 18 ժամ և բուժում էր մարդկանց։Ահա բժշկի այլ խորհուրդներ։
1․ Քիչ մտածեք առողջ սննդի կամ քնի մասին, ավելի լավ է զվարճացեք։Կարիք չկա մեր մարմնին մեծ ուշադրություն դարձնել և պահ
պանել խիստ ռեժիմ։ Դրա փոխարեն ավելի լավ է հանգիստ թողնել մեր օրգանիզմը։
2․Եթե ցանկանում եք երկար ապրել, ազատվեք ավելորդ քաշից։ Բժիշկը անձամբ առավոտյան խմում էր մեկ բաժակ սուրճ, մեկ բա-
ժակ կաթ և նարնջի հյութ ձիթապտղի յուղով։ Ձիթապտղի յուղը շատ օգտակար է սրտի և մաշկի համար։Ճաշին բժիկը խմում էր մեկ
բաժակ կաթ թխվածքաբլիթով։ Շատ զբաղված օրերին ոչինչ չէր ուտում։Եվ վերջապես ընթրիքին նա ուտում էր բանջարեղեն, ձկան
միս և բրինձ։ Իսկ շաբաթվա ընթացքում 2 անգամ ուտում էր 100 գրամ անյուղ միս։
3․ Կուրորեն պետք չէ հետևել բժշկի խորհուրդներին։ Երբ բժիշկը ձեզ խորհուրդ է տալիս վիրահատություն կամ որևէ բուժում, այդ
դեպքում հարցրեք նրան, նա նույնը խորհուրդ կտար իր կնոջը կամ երեխաներին։ Ճապոնացի այս բժիշկը կարծում է, որ կենդանի-
ները և լավ երաժշտությունը կարող են ավելի մեծ օգուտ տալ մարդուն, քան վիրահատությունները։
4․ Ցավին դիմանալու համար անհրաժեշտ է զվարճանալ։ Ցավը հանելուկ է, իսկ զվարճանքը այն մոռացության մատնելու լավագույն
միջոցն է։ Երբ երեխայի ատամը ցավում է, փորձեք զվարճացնել նրան։ Յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ապահովի իր հիվանդ-
ներին զվարճանքներով։ Այսպես էր գտնում ճապոնացի բժիշկը։
5․Միշտ բարձրացեք աստիճաններով և փորձեք ինքնուրույն բարձրացնել բոլոր իրերը։Աստիճաններով բարձրանալ և իջնելը հնարա-
վորություն են տալիս աշխատացնել մկանները։