ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Տաս տարի առաջ փղախտի հետևանքով ես 138կգ էի և ոտքերս սարսափելի վիճակում էին, Կհիշի Անի Գասպարյանը֊ը։ Հինգ տարի առաջ ,,Սուր անկյուն,, հաղորդաշարով ինձ ցույց տալուց հետո արձագանքեց Տատյանա Անդրևնան Մոսկվայից և յուրաքանչյուր հունվարին ձմռանը և ամռանը մի մի ամսով բերում էին բուժման։

 

 

Այս ընթացքում հետազոտվեցի հանրահայտ ինստիտուտ֊հիվանդանոցներում և ստացա որոշակի տեղեկություններ հիվանդության հետ կապված։

Մասնավորապես որ չաշխատող ոտքս 6֊կգ ավել է կշռում աշխատող ոտքի համեմատ և մեծ է չափսերով, որ գենետիկական հետազոտությամբ հաստատեց, որ փղախտը, ինչպես նաև անոթների հետ կապված բարդությունները նույնպես ժառանգական են, և որ ձախ երիկամի անբավարարությունը մանկուց է և շատ բաներ։ Այստեղ ստացա այս տարի բավականին բուժումներ մասնավորապես փորձեցին փակել խոցը, ինչը բժշկի պնդմամբ գրեթե անհնար է, վարիկոզները և խցանված անոթների մի մասը մաքրվեց, ստացա երիկամի բարելավվման բուժման կուրս, ֆիզիոթերապիա, ասեղնաբուժություն ողնաշարի ճողվածը թեթևացնելու միտումով և հորմոնալ խանգարման դեմ բուժ. կուրս, ինչի արդյունքում 151 կգ֊ից դարձա 132կգ, ինչի համար մոտ տաս տարի ինքս եմ պայքարել և չեմ կարողացել։ Հիմա գիտեմ բոլորիդ մոտ խառը ժամանակներ են և այն ցավը, որը օր օրի խոցերիս պես քայքայում է մարմինս, քայքայում է Ձեր հոգին, բայց մի պահ պատկերացրեք, որ մնացել եք ձեր պայքարում միայնակ, կամ ինչ որ չափով միայնակ, որքա՞ն կլիներ ձեր դառնությունը, ահա այսպես Անատոլի Նիկոլաևիչը դառնացած էր, որ բոլոր ջանքերը չնչին արդյունք էին տալիս, և հորդորեց դիմել ընկերներիս աջակցությանը դեղորայք գնելու հարցում, որպեսզի բուժման ընթացքը հետարդյունք չունենա։

Խնդրում եմ չգրեք, որ պետությանը դիմի, ես 2014թվից գերադասել եմ ինքս հավաքված գումարով Մեդլայնում անցնել հետազոտություններ տարեկան, քան պետպատվեր կոչված չարիքի միջոցին դիմելու։
Այժմ խոնարհվում և խնդրում եմ օգնեք գնել այս դեղերը, որոնց մեծ մասը Հայաստանում չգրանցված և անվճար դեղերի ցանկում չեն։Չեմ գրի միայն Հորմոնալ խախտման դեղը, որպեսզի որևէ մեկը իր վրա փորձելով նպատակ ունենա նիհարելու և վնասի իրեն։ Մնացած դեղերն են
1֊IRUXOL- 12 հատ մեկ ամիսը կամ
2-PRONTOSAN GEL- 20 սրվակ և
3֊ռաստվոր 15֊17սրվակ։
4֊ Limfomiozot-60 հաբ
5֊Toxivenol 20 ամպուլ
6֊ Derinat- 20ամպուլ
7֊ Vesse Du F 60 մի ամիսը և մյուս ամիս 120 հաբ։
Հաշվեհամարներ
1570025974490100 ֏
1570025974490200 $
իդրամ ID172841013
բանկային քարտ 4083 0600 1153 3284 Ashot Grigoryan Կանխավ շնորհակալություն։ Տարածելը ևս ցանկալի է։