Կարմիր խաչը երեկ՝ օգոստոսի 7-ին, այցելել է Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առեւանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Վերա Խաչատրյանը:«Մենք հնարավորինս պայքարում ենք, որպեսզի կարողանանք հայրիկիս հետ բերել: Ասացին՝ դեղեր է խմում իբր թե բուժման համար: Բայց իր հիվանդությունը բուժելի հիանդություն չէ, այլ վիրահատական է:

Կարմիր խաչից երկտող են փոխանցել, որում գրված է՝ «լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»»,- պատմեց Վերա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։