Ժամը՝ 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, ծառայություն կատարելիս են լինում, երբ Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտենում է նրանց և հայտնում, որ ինքը տաքսի է վարում և իր ուղևորը հղի է, նրա մոտ ցավեր են առաջացել։

 

Պարեկները կնոջը տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ բժիշկներին հաջողվում է կնոջը առաջին բուժօգնություն ցուցաբերել ու կարճ ժամանակ անց, կինը, ով Լոռու մարզի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ք․-ն է, երկվորյակ է լույս աշխարհ բերում։ Երեխաները տղա և աղջիկ են և նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։