Ավելի քան 30 հազար երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում վերապրել են 8 ամսվա շրջափակում: Իրենց հայրենիքներում հայտնված թակարդում նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի շեմին` առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի և այլ առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության:
Քաղցած մարդկանց ցավալի իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ։
Անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին, որպեսզի երեխաները կարողանան վերականգնվել։ Լաչինի միջանցքով պետք է անարգել ապահովվի հումանիտար հասանելիությունը։