53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած:

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը:

 

 

Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա:

Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: